ՌՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ԱԺ ընտրություններն ու տարածաշրջանային խնդիրները

ՌՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ԱԺ ընտրություններն ու տարածաշրջանային խնդիրները

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի, բուհի ղեկավարության և համալսարանի Քաղաքական ակումբի անդամների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ՌՀՀ մամլո ծառայությունը, կլոր սեղանի ժամանակ քննարկվել են Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունները, բարեփոխումների գործընթացն ու եվրաինտեգրումը, ԱՄՆ ու ՌԴ տարածաշրջանային շահերն ու Իրանի ճգնաժամի լուծման հեռանկարները:

Հետընտրական իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՄՆ ընդհանուր շահերի վերլուծությամբ հանդես եկան ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Օ.Նիկողոսյանը, հրավիրված դասախոս Ս.Մովսիսյանը:

Հեֆֆերնը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան հիմնական դերը Հայաստանին աջակցելն է անկախ, բարգավաճ, ժողովրդավարական և անվտանգ պետություն կառուցելու գործում:

 Ուշագրավ
---