«Մեկ օր մեկ թեմում» ծրագրով հոգևորականները քարոզչություն են իրականացնելու թեմերում

«Մեկ օր մեկ թեմում» ծրագրով հոգևորականները քարոզչություն են իրականացնելու թեմերում

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը, որի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ծրագիրը սկսվել է Արմավիրի թեմից: Մրգաշատ գյուղի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորել են թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այնուհետև Մրգաշատի Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվել է Արևագալի ժամերգություն: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունել են մարզպետ Ա. Ղահրամանյանը և թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը` մեծապես կարևորելով «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի իրականացումը: Թեմակալ առաջնորդը նաև վստահություն են հայտնել, որ հոգևորականների այցելությունները մեծ խանդավառություն պիտի առաջացնեն ժողովրդին մոտ, ապա հրավիրել է Վեհափառ Հայրապետին իր օրհնությունն ու պատգամը հղելու Մրգաշատի բնակիչներին և Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներին:

Մրգաշատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն եղել է նաև գյուղապետարանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---