Ապամոնտաժող բրիգադի անդամները վարչական տուգանքի ենթարկվեցին 53 000 դրամի չափով![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Վարչական դատարանում այսօր ընթերցվեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամների գործով դատավճիռը։ Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանը և Կարեն Շիկոնյանը ենթարկվեցին վարչական տուգանքի` 53 հազարական դրամի չափով: Պատասխանող կողմի պաշտպանները` Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստները «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա` աշխարհն է շալակած տանում», «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» պաստառներով եկել էին դատավճռի ընթերցմանը, որը տեղի ունեցավ դատարանի փոքր սենյակներից մեկում, ինչի առթիվ դատավճռի ընթերցմանը եկած Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստները բողոք բարձրացրին` պահանջելով ավելի մեծ դահլիճ, որպեսզի նրանք կարողանան լսել դատավճիռը։ Սակայն նրանց պահանջը չբավարարվեց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |