Ծաղկաձորում սահմանային միջադեպերի հետ կապված քննարկումներ կկազմակերպվեն![]() 8 հունիսի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացնում է ծրագիր` «Երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին՝ ՀՀ սահմաններում վերջին զարգացումների համատեքստում» խորագրով։ Ծրագրին կմասնակցեն շուրջ 50 ուսանողներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, ընդլայնված քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի սահմանային միջադեպերին, Արցախյան հերոսամարտի պատմությանը, մեր հերոսների սխրանքներին, որոնք մեծ դեր ունեն հայրենասիրական դաստիարակության գործում: Քննարկման նպատակն է նաև հստակեցնել մեր երիտասարդների պատկերացումները երկրին սպառնացող պատերազմի վերաբերյալ, գնահատել նրանց պատրաստակամությունն ու նվիրվածությունը հայրենիքին ինչպես անսպասելի հարձակումների ժամանակ, այնպես էլ գաղափարական պատերազմում, ապատեղեկատվության դեմ պայքարում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |