Արթուր Բաղդասարյանը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հարցեր

Արթուր Բաղդասարյանը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Այսօր`ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, ինչպես նաև սեպտեմբերի վերջին Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Համաժողովի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում` Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի, Լյուքսեմբուրգի Ազգային անվտանգության և պաշտպանության գերագույն հանձնակատար Ռոլանդ Բոմբարդելլայի, Ռումինիայի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Յուլիան Ֆոտայի, Ավստրիայի անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գերհարդ Յանդլի և Ալժիրի Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Ռեզագ Բառայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և անվտանգության ոլորտում միջազգային փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---