ՄԱԿ. 2012թ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մի փոքր կդանդաղի![]() 8 հունիսի 2012 - 20:10 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով բաժինը հաղորդում է, որ եվրագոտում պարտքային ճգնաժամի էսկալացիան կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆինանասական շուկաներում: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Ռադիոն, թարմացնելով իր հունվարյան կանխատեսումները` ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով տնտեսագետները կանխատեսում են, որ տարածաշրջանի տնտեսությունը 2012թ կաճի 4.3 տոկոսով: Այս տարի ԱՊՀ երկրներում տնտեսական աճը մի փոքր կդանդաղի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 4.8 տոկոս: Այդ մասին ասվում է «Միջազգային տնտեսական իրավիճակը և դրա հեռանկարները. 2012» զեկույցում: Զեկույցում ասվում է, որ 2011թ ԱՊՀ երկրներում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր Նավթի և գազի գների բարձրացմամբ: Զեկույցում ընդգծվում է, որ թեև վերջին ամիսներին դիտվում է տնտեսական իրավիճակի բարելավում, համընդհանուր պատկերը դեռևս սփոփիչ չէ: ՄԱԿ-ի մասնագետների կարծիքով, Հունաստանի պարտքային ճգնաժամը ներկայումս համաշխարհային տնտեսությանն ուղղվածխ ամենամեծ սպառնալիքն է: Եվրագոտու հմար մեծ վտանգ է ներկայացնում նաև տնտեսական իրավիճակը Իսպանիայում և Իտալիայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |