Q-400 նոր կանադական ինքնաթիռը ԱՊՀ երկրներում շահագործվելու սերտիֆիկատ է ստացել

Q-400 նոր կանադական ինքնաթիռը ԱՊՀ երկրներում շահագործվելու սերտիֆիկատ է ստացել

PanARMENIAN.Net - Կանադական «Բոմբարդյե» ընկերության կողմից արտադրվող Q-400 ինքնաթիռը ԱՊՀ երկրներում շահագործվելու սերտիֆիկատ է ստացել: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին են հաղորդել «Բոմբարդյե» ընկերությունում:

Q-400-ը կարող է տեղավորել 60-80 ուղևոր, իսկ թռիչքի հեռավորությունը կազմում է մոտ 2500 կմ:

Ներկայումս ԱՊՀ երկրներում շահագործվում է ավելի քան 80 Q-200 և Q-300 սերիայի տուրբովինտային, ինչպես նաև տարածաշրջանային ռեակտիվ CRJ ինքնաթիռներ. Q-400 դրանցից ամենախոշորն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---