Տեղի է ունեցել Евро 2012-ի պաշտոնական բացման արարողությունը![]() 8 հունիսի 2012 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի սուլիչը Լեհաստանի և Հունաստանի խաղում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը , որը մինչև հուլիսի 1-ը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում: Նախքան խաղը, Վարշավայի «Նացիոնալնի» մարզադաշտում տեղի է ունեցել Евро-2012 բացման փոքրիկ արարողություն: Այն տևեց 12 րոպե, որին մասնակցեց մոտ 800 կամավոր աշխարհի ավելի քան 60 երկրներից: Հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդը կատարել է Շոպենի լյա մինոր էտյուդը: Դաշնակահարը ցուցադրել է նաև ֆուտբոլային իր հմտությունները, գրում է ՌԻԱ Նովոստին: Արարողության հայեցակարգը մշակվել է հայտնի պրոդյուսեր Մարկո Բալիչի կողմից, ով պատասխանատու էր 2006թ Թուրինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծման համար: А խմբի երկրորդ խաղը` Ռուսաստան-Չեխիա, Վրոցլավ քաղաքում կսկսվի երևանի ժամանակով 22.45-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |