Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան

Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան

PanARMENIAN.Net - Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան երկրի զինված ուժերի կողմից, ուրբաթ օրը հայտարարել է իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Պուրդաստանը:

«Մենք ուշադիր հետևում ենք հակառակորդի բոլոր տեղաշարժերին և մեր մարտունակությունը բարձրացնում ենք առկա սպառնալիքներին համապատասխան»,-հայտարարել է գեներալը:

Ընդ որում, գեներալն ընդգծել է, որ ամբողջ ռազմական տեխնիկան, որն անհրաժեշտ է զորքերին, արտադրվում է երկրի ներսում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---