«Հայկական ժամանակ». Քլինթոնը Ծառուկյանին չի հանիդպել![]() 9 հունիսի 2012 - 09:42 AMT PanARMENIAN.Net - «ՀԺ»–ն գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը թերթի թղթակցին հայտնել է , որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն իր հայաստանյան այցի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել։ «Մինչ Քլինթոնի այցը ԲՀԿ–ականները հայտարարում էին, թե պետքարտուղարը հանդիպելու է Ծառուկյանի հետ, իսկ այցի օրը, երբ մեր թղթակիցը ԲՀԿ նախագահի արդեն նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել է` եղե՞լ է նման հանդիպում, թե ոչ, նա պատասխանել էր. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել»` այդ կերպ փորձելով ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում։ Չի բացառվում, որ Ծառուկյանն իսկապես փորձել է նման հանդիպում ունենալ, ինչը սակայն, չի ստացվել»,–գրում է օրաթերթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |