ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԵՀԱՍՏԱՆ 3 սեպտեմբերի 2004 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-7-ը Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի նախագահի եւ վարչապետի, Սեյմի եւ Սենատի ղեկավարության հետ` նպատակ ունենալով խթանել միջպետական կապերի զարգացումը: Այցի ընթացքում կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր ռազմական համագործակցության, կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին, ինչպես նաեւ հուշագիր Լեհաստանի մանր ու միջին ձեռներեցության միության եւ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատվել են 1992 թվականին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |