Օլիմպիական խաղերի ժամանակ զբոսաշրջային այցելությունները Լոնդոն կաճեն 13 տոկոսով![]() 9 հունիսի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի ժամանակ զբոսաշրջային այցելությունները Լոնդոն կաճեն 13 տոկոսով, ասվում է Amadeus ընկերության հետազոտության մեջ: Զբոսաշրջիկների մեծ մասը կլինի ԱՄՆ-ից՝ 19 տոկոս ու Գերմանիայից՝ 8,2 տոկոս: Երրորդ տեղում Ավստրալիան է, որը կապահովի ուղևորահոսքի 6 տոկոսը: Հնգյակում են նաև Իտալիան ու Կանադան: Նրանց հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս նաև, որ Օլիմպիադայի ժամանակ ուղևորահոսքը կկրճատվի 5 տոկոսով, իսկ հուլիսի 2-ից սեպտեմբերի 2-ը Լոնդոնից մեկնողների թիվը կնվազի 2 տոկոսով, նախորդ տարվա համեմատ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |