Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախի կապի ոլորտի հարցեր

Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախի կապի ոլորտի  հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---