Իսպանիայի իրավապահները 121 կգ կոկաին են առգրավել

Իսպանիայի իրավապահները 121 կգ կոկաին են առգրավել

PanARMENIAN.Net - Իսպանիայի իրավապահներն անց են կացրել վերջին տարիների ամենախոշոր գործողությունը, որի արդյունքում հայտնաբերվել է թմրանյութեր վաճառողների մի ամբողջ ցանց, որը գործել է Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնայում, հայտնում է Իսպանիայի ազգային ոստիկանությունը:

Դոմինիկյան հանրապետությունից ժամանած կոնտեյներում հայտնաբերվել է 121 կգ կոկաին: Ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում նաև հանցավոր խմբավորման առաջնորդը, որը նաև ակումբների սեփականատեր է Մադրիդում և Վալենսիայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---