Հոսնի Մուբարաքը պատգամել է իրեն թաղել թոռան կողքին 9 հունիսի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այժմ կալանքի տակ է, պատգամել է հարազատներին իրեն թաղել թոռան կողքին, որը մահացել է 3 տարի առաջ: Այդ մասին Մուբարաքը խնդրել է իր տիկնոջը՝ Սյուզան Սաբիթին ու որդուն՝ Գամալին: Մուբարաքի ավագ թոռը՝ 12-ամյա Մահմուդը մահացել է 2009թ. մայիսին: Այդ ողբերգական մահվան մանրամասները պաշտոնապես չեն լուսաբանվել: Որոշ տվյալներով, տղան վայր է ընկել ձիուց և վնասել է ողնաշարը: Ավագ թոռան մահը խորը դեպրեսիայի էր մատնել Մուբարաքին և խախտել նրա առողջությունը, նա մի քանի ամիս շարունակ չէր հայտնվում հանրային վայրերում: Կահիրեի քրեական դատարանը 2012թ. հունիսի 2-ին ցմահ բանտարկության դատապարտեց նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |