«Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը նոր հնչյունավորում կստանան![]() 9 հունիսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը, որոնք ստեղծվել են 1931-1953 թվականներին, նոր հնչյունավորում կստանան: «Chicago Tribune» թերթի տվյալների համաձայն` Միկի Մաուսի, Դոնալդ Դակի, Գուֆիի և Պլուտոյի մասին հայտնի կարճամետրաժ մուլտֆիլմերի օրիգինալ երաժշտությունը վերաձայնագրվել է հոլիվուդյան նվագախմբի կողմից` հայտնի դիրիժոր Մարկ Ուոթերսի գլխավորությամբ: Հին մուլտֆիլմերի թարմացված երկուրոպեանոց տարբերակներն արդեն հեռարձակվում են «Դիսնեյ» ընկերության հեռուստաալիքներով ֆիլմերի և հաղորդումների միջև ընդմիջումների ժամանակ: Սակայն, ստուդիայի հատուկ նախագծերի կրեատիվ տնօրեն Դեյվ Բոսերթի խոսքով, հերոսների ձայներն ու մյուս ձայնային էֆեկտները լրացուցիչ թարմացման կարիք ունեն: Ներկա պահին նոր երաժշտություն են ստացել 60 մուլտֆիլմեր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |