ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են նախագահի մամուլի գրասենյակից, Ռ.Քոչարյանը ողջունել է կազմակերպության եւ Հայաստանի միջեւ ձեւավորված համագործակցությունը, որը նրա գնահատմամբ արդյունավետ է: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են առաջնահերթ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված օգնությունից կայուն զարգացման ծրագրերին անցումը` համոզմունք հայտնելով, որ փոխգործակցությունը կլինի երկարատեւ եւ արդյունավետ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---