Նորվեգացի բժիշկները կարծում են, որ Անդերս Բրեյվիկը տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով![]() 10 հունիսի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Բժիշկների եզրակացության համաձայն, նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, հղելով փորձագետների տվյալներին, Բրեյվիկը տառապում է Ասպերգերի սինդրոմով` աուտիզմի թեթր ձևերից մեկը, որի դեպքում սոցիալականացման ընդունակությունը պահպանվում է: Նրա մոտ ախտորոշվել է նաև Տուրրետի հիվանդություն` գենետիկորեն պայմանավորված ԿՆՀ խանգարում, ինչպես նաև դեպրեսիա, կպչուն զառանցանքային մտքեր: Բրեյվիկը վրդովված է այս ախտորոշումից և հոգեբույժների կողմից ընդունված վճիռը կոչել է «վիրավորական», իսկ փորձաքննությունը` «ծիծաղաշարժ»: Դատավարությունից առաջ անցկացվել է երկու փորձաքննություն, որոնցից մեկի արդյունքում Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել, մյուսի դեպքում` ոչ: Վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |