Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրել են 2012-2013թթ համագործակցության մասին ծրագիր11 հունիսի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանը և Ցաո Ձյանմինը այսօր Երևանում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև 2012-2013թթ համագործակցության ծրագիր: Ինչպես ծրագիրը ստորագրելուց առաջ ընդգծել է Աղվան Հովսեփյանը, դեռևս 1998թ Պեկինում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է իրավական համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Ըստ նրա, Հայաստանն ու ՉԺՀ-ն համագործակցում էին մաքսանենգության, ինտերնետային խարդախության դեմ պայքարում, «և տնտեսական կապերի զարգացմանը պետք է հետևեր իրավական դաշտում համագործակցության ամրապնդումը»: ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ համագործակցության նմանատիպ համաձայնագիր գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև: Այն ամեն անգամ թարմացվում է: Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն կտա էլ ավելի սերտորեն համագործակցել իրավական ոլորտում: Իր հերթին Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ընդ որում, նա նկատել է, որ Հայաստանն ու Չինաստանը կապված են եղել դեռևս 2000 տարի առաջ` «Մետաքսե ճանապարհի» միջոցով: ՉԺՀ գլխավոր դատախազի խոսքով, Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում, մասնավորապես` քաղաքական և տնտեսական, և «մենք մեծ ցանկություն ունենք երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու»: Ձյանմինը հավելել է նաև, որ ինքն արդեն 2-րդ անգամ է այցելում Հայաստան և զգում է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը չին ազգի նկատմամբ: Ըստ 2012-2013թթ համագործակցության ծրագրի, Հայաստանի և Չինաստանի դատախազությունները պայմանավորվել են կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր սեղաններ, որոնց ժամանակ կքննարկվեն կոնկրետ հանցագործությունների տեսակներին վերաբերող հարցեր: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |