Էդվարդ Նալբանդյան. Հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում

Էդվարդ Նալբանդյան. Հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---