Անգլիական շախմատի ֆեդերացիան թուրքական ֆեդերացիայից պահանջում է Օլիմպիադայի մրցավարներին անաչառորեն նշանակել![]() 11 հունիսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթա Յազիչիի նամակի պաշտոնական պատասխանը, որում վերջինս հայտարարել էր կայանալիք Օլիմպիադային 7 ֆեդերացիաների մրցավարների աշխատանքից հրաժարվելու մասին: Ի պատասխան անգլիական ֆեդերացիան պնդում է, ու Յազիչիի հայտարարությունները հակասում են ՖԻԴԵ-ի կանոնադրության 1.2 կետին: Բացի այդ, նշվում է, որ Յազիչին խախտում է նաև ՖԻԴԵ-ի Էթիկական օրենսգրքի 2.2.3 կետը: 7 ֆեդերացիաների մրցավարների աշխատանքն արգելելը կարող է դիտարկվել որպես քաղաքական խտրականության ակտ, եզրափակվում է նամակում: Այս առնչությամբ անգլիական ֆեդերացիան խնդրում է ՖԻԴԵ-ի Էթիկայի հանձնաժողովին և Նախագահական խորհրդին վերանայել այս հարցը և պահանջել թուրքական ֆեդերացիայից մրցավարներին առանց խտրականության և անաչառորեն նշանակել: Նամակը ստորագրել են ևս 5 ֆեդերացիաներ` Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի: Տուժած ևս մեկ ֆեդերացիայի` Վրաստանի, ստորագրությունը նշված չէ: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |