Կանանց Գրան պրիի առաջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ![]() 11 հունիսի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կազանում ավարտվել է կանանց Գրան պրիի առաջին տուրը: Ընդհանուր առմամբ, այն այնքան էլ արդյունավետ չէր` 6 պարտիաներում ընդամենը 2 հաղթանակ: Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ (Սլովենիա): Ոչ ոքի են ավարտվել նաև Համփի Քոներու (Հնդկաստան)-Հոու Իֆան(Չինաստան), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)-Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)-Եկատերինա Լագնո (Ուկրաինա) զույգերի պարտիաները: Ալիսա Գալյամովան (Ռուսաստան) հաղթել է Բետուլ Կեմրե Լիդիզին (Թուրքիա), իսկ Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա) հաղթանակ է տարել Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |