Լավրովը մեկնում է Իրան քննարկելու համար իրավիճակն Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում![]() 11 հունիսի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 13-ին կայցելի Իրան, որտեղ կքննարկի իրավիճակը Մերձավոր ու Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այդ թվում Սիրիայում: Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Լավրովը մտադիր է քննարկել նաև ՌԴ նախաձեռնությունը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ելնում ենք նրանից, որ Սիրիայի հարևան երկրներից ու սիրիական կողմերի վրա ազդեցություն ունեցող երկրներից բացի, մասնակիցների թվում պետք է լինի նաև Իրանը: Առանց Իրանի մասնակցության հնարավոր չի լինի կառուցողական միջազգային ազդեցության հասնել Սիրիայի հարցում»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում: ԱՄՆ-ն կտրականապես մերժել է Իրանի հնարավոր մասնակցությունը Սիրիայի կարգավորմանը: Ըստ ռուսական կողմի, խորհրդաժողովին կարող են մասնացել մոտ 15 երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն՝ ԱՊԼ-ն, ԻՀԿ, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |