Ջոն Հեֆֆերնը հուսով է, որ 2015թ. կդառնա Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման տարի11 հունիսի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականը չափազանց կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը թուրքական Today’s Zaman պարբերականին տված հարցազրույցում: Ըստ դեսպանի, նա հուսով է, որ Թուրքիան ու Հայաստանը կկարողանան 2015թ. «վերածել ստեղծարար գործընթացի, որտեղ երկու ազգերը կկարողանան մերձենալ»: «2015թ. պետք է լինի այն տարին, որտեղ չեն լինի պարտվածներ»,-հայտարարել է դիվանագետը: Ջոն Հեֆֆերնը հայտարարել է նաև, որ հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև կարևոր են ԱՄՆ համար: Ըստ նրա, կարգավորման համար առաջին հերթին հարկավոր է վավերացնել Արձանագրությունները, ինչը առանցքային ու հիմնական քայլ է: ԱՄՆ-ն հուսով է, որ դա կարվի, ասել է դեսպանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցումը: Ջոն Հեֆֆերնը նաև անդրադարձել է իրավիճակի սրմանը Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը «լուրջ խնդիր է Հայաստանի ու Ադրբեջանի համար»: «Կատարված բախումներն ապացուցում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չափազանց լուրջ խնդիր է և որ ստատուս քվոն անընդունելի է երկու կողմերի համար էլ»,-ասել է Հեֆֆերնը: Ըստ նրա, ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ փորձում է գտնել խնդրի լուծումը, հասկանալով, որ խաղաղ, դիվանագիտական լուծումից զատ, կարգավորման այլ ուղի չկա: Հայստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ պետք է տնտեսական բնույթի մի շարք միջոցներ ձեռնարկել Հայաստանի ու Թուրքիայի միջև: Մասնավորապես, բացել Կարս-Գյումրի երկաթուղին: «Եթե երկաթուղին գործի, դա հսկայական խթան կհանդիսանա առևտրի ու զբոսաշրջության համար»,-ասել Հեֆֆերնը: Հեֆֆերնը նաև հայտարարել է, որ ճանապարհը կարելի է բացել առանց բացելու ողջ սահմանը: Եվս մեկ կարևոր պահ՝ խաղաղության մթնոլորտի ստեղծումը, շփումները մարդկանց միջև, անդրսահմանային փոխանակումները, որոնց ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |