Հոլոքոսթի հուշահամալիրը վանդալները պատել են Հիտլերին ուղղված շնորհակալական գրություններով11 հունիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի լույս 11-ի գիշերը վանդալները պղծել են Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված Երուսաղեմի «Յադ վաշեմ» հուշահամալիրը, գրում է «Հաարեց» թերթը: Անհայտները շենքի պատերին առնվազն 10 գրություն են թողել, որտեղ գովաբանվում են նացիստները: Մի քանիսում ասվում է. «Հիտլեր, շնորհակալություն քեզ Հոլոքոսթի համար», «Եթե Հիտլերը գոյություն չունենար, սիոնիստները նրան կհորինեին» և «Սիոնիստներ, դուք պատերազմ հայտարարեցիք Հիտլերին հանուն հրեա ժողովրդի, և դա Հոլոքոսթի պատճառ դարձավ»: Հուշահամալիրի ներկայացուցիչ Ավներ Շալեվը հայտարարել է, որ շոկի մեջ է և վախեցած «Իսրայելի ու սիոնիզմի հանդեպ նման ատելության դրսևորումից»: Ըստ նրա, կատարվածն անցնում է բոլոր սահմանները: Ինչպես հայտնում է «Հաարեցը», այդ նույն գիշեր Երուսաղեմում վնասվել ու ներկով էին պատվել իսրայելցի արաբներին պատկանող մի քանի մեքենաներ: Նման հարձակումները նորություն չեն ինչպես արաբների, այնպես էլ հրեաների համար, հարձակման օբյեկտ են դարձել ինչպես սինագոգերը, այնպես էլ մզկիթները: Սակայն Հոլոքոսթի թանգարանի հանդեպ դա առաջաին անգամ է կատարվում, հայտնում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |