Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան դեմ է պատերազմ սկսելու Բաքվի ցանկությանն ու վերջին դիվերսիաներին

Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան դեմ է պատերազմ սկսելու Բաքվի ցանկությանն ու վերջին դիվերսիաներին

PanARMENIAN.Net - Թուրքիան մտահոգված է վերջին ադրբեջանական դիվերսիաներով շփման գծում, ինչպես նաև դեմ է Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելու Բաքվի ցանկությանն ու վերջին դիվերսիաներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի գործողությունները խանգարում են թուրքական ծրագրերին տարածաշրջանում, և Անկարան, ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը, գտնում է, որ միակ սպառնալիքը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Ադրբեջանն է:

Ըստ Կիրակոսյանի, այժմ ճգնաժամ է Անկարայի ու Բաքվի հարաբերություններում, «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» հայեցակարգը ձախողվել է:

Կիրակոսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության թեմային ռազմական ոլորտում, նշելով, որ Անկարան դադարել է լինել Բաքվի գլխավոր ռազմական գործընկերը, այժմ դա Իսրայելն է, Պակիստանը և այլ պետություններ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---