Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Եգանյանը

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Եգանյանը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ:

Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվեցին առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---