Փաստաբանների պալատի 366 փաստաբաններ գործադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Հայաստանի փաստաբանների պալատի 366 փաստաբաններ հունիսի 11–ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են մեկօրյա գործադուլ։ Նրանք բողոքում են դատական համակարգի ապօրինությունների դեմ։

Նախքան փաստաբանների հայտարությունն ու գործադուլը, դատական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ սա իրենց համակարգն ահաբեկելու փորձ է, իսկ փաստաբանական համակարգն էլ կախյալ է։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ գործադուլ հայտարարած 20 փաստբանների մոտ խարդախության դեպքեր են արձանագրվել։

Փաստաբաններից ստեղծված հանձնախումբն արձագանքելով մեղադրանքերին` նշել է, որ դատական համակարգը պետք է հանդուրժող լինի մնացած անդամների` տվյալ դեպքում փաստաբանների նկատմամբ, իսկ հանձնախմբի անդամ Արա Զուրաբյանն էլ ասել է, որ տվյալ դեպքում «դատական համակարգը միանգամից շտապեց տղայական պատասխան տալ, փոխարենը լսելու բողոքները, որոնք ներկայացվում են»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---