Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը11 հունիսի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Պատարագիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը անդրադառնալով տոնի կարևորությանն ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին։ Սրբազան Հայրը ուրախությամբ նշել է, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր: «Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն է` հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը և հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաև որևէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», - ասել է Սրբազանն իր խոսքում: Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն կատարել է Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և պայծառության համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան |