Չինարիում, Բերդավանում եւ Ներքին Կարմիրաղբյուրում իրավիճակը հանգիստ է11 հունիսի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ վերջի երկու օրվա ընթացքում կրակոցներ չեն եղել։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ «Մեկ-մեկ կրակում են անասնապահների վրա, որպեսզի շատ մոտ չգնան սահմամանային կետերին, գիշերները գյուղում սահմանից լսվում են փոխհրաձգության ձայները, իսկ առհասաարակ, գյուղում շարունակվում է բնականոն կյանքը»,–ասաց նա` նշելով, որ դպրոցներում երեխաները շարունակում են քննություններ հանձնել։ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով, իրենց գյուղում եւս հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չկան։ Սահմանային Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ նշեց, որ գյուղում միշտ էլ հանգիստ իրավիճակ է. « Ճիշտ է երբեմն սահմանում վերջին դեպքերի հետ կապված խուճապ առաջանում էր, բայց հիմա ամեն ինչ հանգիստ է»: Հունիսի 4-ին սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել էր 3 հայ զինծառայող և 6 զինվոր վիրավորվել ։ Հաջորդ օրը` հունիսի 5-ին Ադրբեջանը կրկին խախտել էր հրադադարի ռեժիմը `կրակ բացելով Տավուշի մարզի միանգամից մի քանի`Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |