Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հայ-չինական համագործակցությունը

Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հայ-չինական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ դրա վկայությունը համարելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ գործընթացը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Չինաստանի գլխավոր դատախազը երկու երկրների գլխավոր դատախազությունների փոխգործակցության զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել է այսօր ՀՀ և ՉԺՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ դեռևս 1999 թվականից սկիզբ առած համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է՝ նպաստելով հայ-չինական երկկողմ կապերի առավել սերտացմանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---