ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ20 մարտի 2003 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Իրաքի դեմ ծավալված ռազմական գործողությունները կարող են ուժեղ երկրաշարժեր առաջացնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Երկրի սեյսմագիտության եւ ֆիզիկայի հայկական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը: Նրա խոսքերով, եթե ամերիկացիներն իրականացնեն այնպիսի ռմբակոծություններ, ինչպես Աֆղանստանում, այսինքն կիրառեն խորքային ռումբեր, իսկ նման ռումբեր, ամենայն հավանականությամբ, կնետվեն Իրաքի վրա, դա անխուսափելիորեն կառաջացնի երկրի կեղեւի տեղաշարժեր, որոնք կհանգեցնեն ողջ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության բարձրացմանը: Հայաստանը գտնվում է Ալպհիմալայան գոտու կովկասյան սեգմենտում: Այնտեղ են գտնվում նաեւ Թուրքիան, Իրանը եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը: Գիտնականի կարծիքով, Իրաքի իշխանությունների կողմից այսօր մի քանի նավթային աշտարակների հրկիզումը նույնպես լուրջ փոփոխություններ կառաջացնի շրջակա միջավայրում, որը կարող է հանգեցնել կլիմայի փոփոխության: Իսկ եթե նավթային աշտարակների վրա նաեւ ռումբեր նետվեն, որի հավանականությունը ռազմական գործողության ընթացքում չափազանց մեծ է, դա անխուսափելիորեն կհանգեցնի «նավթի լցամղմանը ակտիվ խզվածք», ինչը նույնպես կարող է առաջացնել ուժեղ երկրաշարժեր, ընդգծեց սեյսմագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |