ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐ ԼԵՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր կկայանա Հայաստանի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Ս.Սարգսյանի եւ Ե.Շմայջինսկու հանդիպումը: Այնուհետեւ Ս.Սարգսյանը կայցելի Լեհաստանի Ռազմական ակադեմիա եւ մասնագիտացված էլեկտրոնիկայի գիտաարդյունաբերական կենտրոն: Նշենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, որն ուղեկցում է պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այցելել է ռազմածովային ավիացիայի բրիգադայի ռազմակայան եւ Ռազմածովային ուժերի ակադեմիա, հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---