Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքում է տեղեկություններն այն մասին, որ Մուբարաքը կոմայի մեջ է

Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքում է տեղեկություններն այն մասին, որ Մուբարաքը կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքում է տեղեկություններն այն մասին, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մուբարաքի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն»,-ասել է Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցիչը «Ալ Մասրի ալ Յաում» թերթին:

Երկուշաբթի մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ հայտնել են, որ Եգիպտոսի նախկին նախագահը կոմայի մեջ է ընկել:

Եգիպտոսի նախկին առաջնորդի առողջական վիճակը սրընթաց կերպով վատթարանում էր հունիսի 2-ին դատավճիռը հայտարարելուց հետո վերջին օրերին: Դատարանից նրան անմիջապես բանտի հիվանդանոց տեղափոխեցին:

Բանտի հիվանդանոցի բժիշկները լրջորեն մտահոգված էին 84-ամյա Մուբարաքի առողջական վիճակով և ոստիկանական ակադեմիայի հոսպիտալից մասնագետներ կանչեցին:

Բժիշկների խորհրդակցությունը եզրակացրեց, որ Մուբարաքին ինսուլտ է սպառնում և վճռականորեն խորհուրդ տվեցին նրան Կահիրեի առավել սարքավորված բժշկական հաստատություն տեղափոխել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---