Սպիտակ տունը հետաքննում է գաղտնի տեղեկատվության արտահոսքը![]() 11 հունիսի 2012 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տանը հետաքննություն են վարում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մասին տեղեկատվության արտահոսքի աղբյուրին պարզելու նպատակով, գրում է The Washington Times թերթը: «Հատուկ հանձնաժողովի կողմից հետաքննվող արտահոսքերի թվում կան նաև ԱՄՆ գաղտնի տվյալներ Ադրբեջանի հետ Իսրայելի ենթադրյալ համաձայնության մասին: Այդ տեղեկատվությունն ավերիչ ազդեցություն է ունեցել Սպիտակ տան համար»,- ենթադրում է թերթը: Ավելի վաղ պաշտպանական և տնտեսական թեմաներում մասնագիտացող Foreign Policy ամերիկյան հրատարակությունը հաղորդել է, որ պաշտոնական Բաքուն Իսրայելին թույլատրել է օգտվել ՌՕՈՒ հինգ լքված ռազմակայաններից, որոնք դադարել են գործել ԽՍՀՄ փլուզումից հետո:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |