Մարզպետներն Արմեն Գևորգյանի հետ քննարկել են մարզպետարաններում ներքին աուդիտի համակարգի ներդրումը11 հունիսի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր` հունիսի 11–ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Նշվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին և երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն. երկրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 86,5 տոկոս: Երրորդ փուլով ևս արդեն սկսվել են աշխատանքները: Մարզպետները տեղեկություններ են ներկայացրել վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն տուժած ենթակառուցվածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղությամբ: Անդրադարձ է եղել նաև ոռոգման խնդիրներին, տեղեկություններ են ներկայացվել մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրել են գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է: Գևորգյանը տեղեկացրել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սևանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է տեղերում հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար: Տեղեկություններ են ներկայացվել նաև համայնքներում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Ա. Գևորգյանը կարևորել է քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը: Հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերը ևս քննարկվել են: Նշվել է, որ հուլիսի 8-ի ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են, արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Ա. Գևորգյանն ընդգծել է ՏԻՄ ընտրությունների պատշաճ կազմակերպման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների կատարման կարևորությունը: Խոսվել է նաև մարզպետարանների աշխատակազմերում ներքին աուդիտի համակարգի ներդրման, վարչապետի համապատասխան որոշման կիրառման և այլ հարցերի մասին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |