Ադրբեջանում իրանական հեռուստաալիքի թղթակցին 2 տարվա ազատազրկման են դատապարտել

Ադրբեջանում իրանական հեռուստաալիքի թղթակցին 2 տարվա ազատազրկման են դատապարտել

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Բաքվի Բինագադինյան շրջանի դատարանում ավարտվել է Ադրբեջանում «Səhər» իրանական հեռուստաալիքի թղթակից Անար Բայրամլիի քրեական գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` հղում կատարելով Անարի փաստաբան Գասիմլիին, դատավարության ավարտին ընթերցվել է դատավճիռը. Բայրամլիին դատապարտել են 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Ա.Բայրամլին ձերբակալվել էր փետրվարի 17-ին: Նա մեղադրվում է ՔՕ 234-րդ հոդվածով (թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, վաճառք, փոխադրում):

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---