Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման 20 էքստրեմիստ է լիկվիդացվել

Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման 20 էքստրեմիստ է լիկվիդացվել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի արևմուտքում գաղտնի ռազմական գործողության արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» էքստրեմիստական խմբավորման 20 մարտիկ:

Ինչպես նշում է Russian.irib.ru-ն, «606 Անսար» ռազմակայանի` մարտիկների հայտնաբերման և լիկվիդացման գործողությունը մեկնարկել էր անցյալ շաբաթ Ֆարահ գավառում: Բացի ոչնչացված ահաբեկիչներից, մի քանի թալիբներ վիրավորվել են:

Բացի այդ, Աֆղանստանի կառավարական ուժերին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել «Թալիբանի» մի քանի ապաստան: Թալիբներից մաքրվել են մի քանի գյուղեր, հայտնաբերվել է զենքի և զինամթերքի մի քանի պահուստ: Սպանվել են նաև «Թալիբանի» երկու դաշտային հրամանատարներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---