«168 Ժամ». Հովիկ Աբրահամյանը լարված ու անորոշ վիճակում է![]() 12 հունիսի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20–ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների և քվեարկության հետ։ «ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդրսևորի և ինչպես կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ տարածված կարծիքի համաձայն` Աբրահամյանը ԱԺ նախագահ է դարձել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների արդյունքում և պատասխանատվություն է ստանձնել մինչև նախագահական ընտրությունները թույլ չտալ, որ ԲՀԿ–ի գործունեությունը դուրս գա վերահսկողությունից։ Այդ է պատճառը, որ նա անընդհատ հայտարարում է, թե ԲՀԿ–ն ընդդիմություն չէ և «պառլամենտում շատ համերաշխ իրենց պայմանավորվածությունները պահելու է»։ Այնուամենայնիվ, Աբրահամյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ–ն վերջին պահին կորոշի ներկայանալ որպես ընդդիմադիր և կոշտ քննադատության կենթարկի կառավարության ծրագիրն ու դեմ քվեարկի»–գրում է թերթը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |