Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել պատժամիջոցներն այն երկրների համար, որոնք նվազեցրել են իրանական նավթի ներկրումը![]() 12 հունիսի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները չեղյալ են հայտարարել պատժամիջոցներն այն երկրների համար, որոնք նվազեցրել են իրանական նավթի ներկրումը: Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Մալայզիան, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Թուրքիան ու Թայվանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ԱՄՆ Կոնգրեսը տարեսկզբին իրավունք էր տվել վարչակազմին լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների ու ընկերությունների հանդեպ, որոնք գործարքներ են կնքում Իրանի հետ: Պատժամիջոցները չեն կիրառվի 180 օր, իսկ գուցե, ավելի երկար: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այսօրվա որոշումը վկլայում է պատժամիջոցների ծրագրի հաջողության մասին: Քլինթոնը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փնտրել խնդրի դիվանագիտական լուծումը «վեցնյակի» գործընկերների հետ միասին: «Վեցնյակի»բանակցությւնների հերթական փուլը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում մի քանի օրից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |