Էլինա Դանիելյանը Կազանի Գրան պրիի 2-րդ տուրում միավորներ է կիսել Համփի Քոնեյրուի հետ![]() 12 հունիսի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Կազանում տեղի ունեցող Գրան պրիի երկրորդ տուրում միավորներ է կիսել Համփի Քոնեյրուի (Հնդկաստան) հետ: Երկու տուրերում նա հավաքել է 1 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Երեք շախմատիստուհիներ` Աննա Մուզիչուկը(Սլովենիա), Ալիսա Գալյամովան(Ռուսաստան) և Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան)ունեն 1.5-ական միավոր և կիսում են 1-3 հորիզոնականները: Մուզիչուկը 2-րդ տուրում հաղթել է Անտոանետա Ստեֆանովային, Կոստենյուկն ուժեղ է գտնվել Վիկտորիա Չմիլիտեից(Լիտվա), իսկ Գալյամովան միավորներ է կիսել Տատյանա Կոսինցևայի(Ռուսաստան) հետ: Բեթուլ Քեմրե Իլդիզը(Թուրքիա) հաղթանակ է տարել Հոու Յիֆանի(Չինաստան) նկատմամբ, ոչ ոքի են ավարտվել նաև Եկատերինա Լանգո(Ուկրաինա)- Նադեժդա Կոսինցևա(Ռուսաստան) պարտիան: 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Բեթուլ Քեմրե Իլդիզի դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |