ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԲԵՍԼԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ գրառում կատարել Բեսլան քաղաքի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: «Անձամբ իմ եւ ՀՀ կառավարության անունից ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Ռուսաստանի ժողովրդին»,- գրել է ՀՀ վարչապետը: Օրվա ընթացքում ՌԴ դեսպանատուն են այցելել եւ իրենց ցավակցությունը հայտնել նաեւ այլ պաշտոնատար անձինք:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---