ՄԱԿ-ը մտահոգված է գլոբալ կիբերպատերազմի վտանգով![]() 12 հունիսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը կոչ է արել միջազգային հանրությանը «որոնել կիբերտարածությունում խաղաղ գոյակցության միջոցներ՝ կանխելու համար գլոբալ կիբերպատերազմը»: Ինչպես BBC-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ Հեռահաղորդակցությունների միջազգային միության (ITU) ղեկավար Համադուն Տուրեն, ՄԱԿ փորձագետները հետևում են այդ սպառնալիքին մայիսից, իսկ ծրագիրը ստեղծվել է ԱՄՆ-ում: Ինչպես ասել է դոկտոր Տուրեն, նա չի համարում Flame ծրագրի կիրառումը կիբերպատերազմի ակտ. «Այն դեռ չի հասել նման մակարդակի, քանի որ ժամանակին է հայտնաբերվել»: «Ամեն ինչ հուշում է, որ նրա ստեղծման ետևում պետություն է կանգնած: Սակայն ITU-ն մանդատ չունի մեղավորներին որոնելու համար»,-ասել է նա: Տուրեն հավելել է, որ չի կարծում, թե այդ ծրագրի ետևում ԱՄՆ կառավարությունն է կանգնած: Անցած շաբաթ հայտնի ռուսական «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարեց, որ գրանցել է այդ վիրուսի կիրառման բազմաթիվ միջոցներ, որը ստեղծվել է տեխնիկական և այլ տեղեկատվություն գողանալու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |