«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների 13 տոկոս աճ12 հունիսի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2012 թվականի մարտ-մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից: Սույն թվականի 3 ամիսների ընթացքում ֆիզանձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 13 %-ով: «Ամփոփելով «Փոխարկային» ավանդատեսակի գովազդային արշավի արդյունքները, կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավական մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար: Նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով: Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով` 42,5 %-ով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետի տեղակալ Ստեփան Արզումանյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |