Գիլմորը կոչ է արել հակամարտող կողմերին մեղքը չբարդել մեկը մյուսի վրա և պատրաստ լինել անհրաժեշտ զիջումների12 հունիսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը կարծում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը «չպետք է գնան շփման գծում տեղի ունեցած միջադեպերի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելու ուղիով»: «Մեղքի բարդումը չի նպաստում հակամարտության լուծմանը: Պետք է մտածել, թե ինչ անել այն լուծելու համար»,-ընդգծել է նա: Այս մասին Գիլմորը հայտարարել է, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, արդյոք չի նպաստի շփման գծում լարվածության թուլացմանը վերջին սադրանքների կոնկրետ մեղավորներին նշելը: Ըստ Գիլմորի, հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը: « Կողմերը պետք է պատրաստ լինեն գնալու անհրաժեշտ զիջումների, որոնք էական են հակամարտության կարգավորման համար»,-ընդգծել է նա: Գիլմորը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն աջակցելու է միջնորդների ջանքերին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |