Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» գրքի շնորհանդեսը12 հունիսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Բուենոս Այրեսի կառավարության մշակույթի նախարարության ոսկեզօծ դահլիճում կայացավ Դիանա Տեր-Կարապետյանի «Յաները արգենտինյան արվեստում» («Los ian en el arte argentine contemporaneo») գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բուենոս Այրեսի կառավարության մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին և Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, ինչպես նաեւ արգենտինյան իշխանությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էրնան Լոմբարդին իր ելույթում կարևորեց նման գրքի հրատարակումը, ինչպես նաև ներկաների հետ կիսեց վերջերս Հայաստան կատարած այցի տպավորությունները: Դիանա Տեր-Կարապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը և գաղափարը, նշեց, որ այն կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Բուենոս Այրես կատարած այցի ընթացքում: Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները: Նա, մասնավորապես, նշեց այն բարենպաստ պայմանները, որ թույլ են տվել մեր հայրենակիցներին լիովին ինտեգրվել արգենտինյան հասարակության մեջ և ինքնադրսևորվել նաև արվեստի բնագավառում: Շնորհանդեսի գեղարվեստական հատվածում ելույթ ունեցան արգենտինահայ երգիչներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |