Արցախյան հերոս. Մոնթեն երբեք չէր համաձայնի հանձնել ոչ մի թիզ ազատագրված հողից

Արցախյան հերոս. Մոնթեն երբեք չէր համաձայնի հանձնել ոչ մի թիզ  ազատագրված հողից

PanARMENIAN.Net - Մոնթեն երբեք չէր համաձայնի հանձնել ոչ մի թիզ ազատագրված հողից:

Այսօր արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան օրը հրավիրված ասուլիսին ասաց Արցախյան ազատամարտի հերոս, մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանը` նշելով, որ արցախյան հերոսամարտի ավարտը, վերջակետը, Մոնթեի պատկերացմամբ, Շամախին է։

Ըստ նրա` ժողովուրդն ապատեղեկացված է, և ծանոթ չէ իր հերոսներին. «Նրանք անմատչելի են դարձել երիտասարդ սերունդին, իսկ Մոնթեն այն հերոսներից է, ով չհասցրեց ներծծվել սերունդների մեջ։ Եթե մենք այժմ չպահպանենք մեր հերոսներին, նրանց էլ մեր ֆիդայիների նման թուրքերը որպես ավազակներ կներկայացնեն»:

Մանուկյանը նշեց, որ զինվորն առաջին հերթին պետք է լինի իր ազգի բարոյական արժեքների կրողը. «Մոնթեն այն եզակի դեմքերից էր, ում արմատները ցեղասպանված չեն եղել, ով հրաշալի գիտելիքներ ուներ բոլոր գիտությունների մեջ, նրանից այսօրվա սերունդը շատ բան ունի սովորելու` հայասիրություն, սակավապետություն, հայապաշտություն»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---