Արցախյան հերոս. Հայաստանի Հանրապետությունն էլ, Արցախն էլ պատրաստ են պատերազմի12 հունիսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ըստ արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է. «Պետք է կամ ստիպեն մեզ զիջումների գնալ, ինչը չի լինի, կամ էլ պետք է բախում լինի»։ Այս մասին այսօր ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: «Ինչ վերաբերում է վերջին օրերի սահմանային միջադեպերին, դրանք ուղղակի ուշադրություն շեղելու համար արված քայլեր են»,- Մանուկյանը ուշադրությունը հրավիրում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան այցի վրա: Ըստ նրա` այն, որ հենց այդ օրը դիվերսիա եղավ և սահմանին հայ զինծառայողներ սպանվեցին, մտածելու տեղիք է տալիս: Արցախյան ազատամարտի հերոսը կարծում է, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի դիվերսիաներին համարժեք չէ։ Նա դա պայմանավորում է այլ խնդիրների առկայությամբ։ Ըստ Մանուկյանի` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախը պատրաստ են պատերազմի. «Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա կսկսի Արցախի հարավային շրջանների` Ֆիզուլու ուղղությամբ»,- ասաց Պավել Մանուկյանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |