ՄՕԿ-ը շրջայց կկատարի Սոչիի կառուցվող օլիմպիական օբյեկտներով![]() 12 հունիսի 2012 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սոչիում մեկնարկել է ՄՕԿ ղեկավարության տեսչական այցը, որը նվիրված է նախապատրաստմանը 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա աշխատանքին մասնակցում են ՄՕԿ համակարգող հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Քիլլին, ՄՕԿ Օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին, «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն և ՄՕԿ սպորտի տնօրեն Պիեռ Դյուկրեն: Հունիսի 11-ին Հանձնաժողովն անցկացրեց աշխատանքային նստաշրջաններ, նվիրված նախապատրաստմանն Օլիմպիադային: Հունիսի 12-ին հյուրերը շրջայց կկատարեն Սոչիի կառուցվող օլիմպիական օբյեկտներով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |