Շախմատի որոշ ֆեդերացիաներ կարող են բոյկոտել Ստամբուլի օլիմպիադան12 հունիսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան արձագանքել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչիի հայտարարությանը: Ասոցիացիայի հայտարարության մեջ ասվում է.« Անգլիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից ու ԱՄՆ-ից մրցավարներ չհրավիրելու որոշումը կարող է շատ վտանգավոր նախադեպ դառնալ, որը հակսում է «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ոգուն և խախտում է ՖԻԴԵ-ի կանոնադրությունը»: Ասոցիացիան հիշեցնում է, որ Օլիմպիադաները միշտ միավորել են մարդկանց, բարի հին ժամանակներում պատերազմները դադարել են և ներկայիս շախմատային օլիմպիադան ևս ճակատամարտի դաշտ չպետք է դառնա: Ցանկացած խտրականությունն անընդունելի է: Նամակում ասվում է նաև, որ եթե իրավիճակը չփոխվի, տուժած ֆեդերացիաները կարող են քննարկել Օլիմպիադայի բոյկոտի հարցը՝ հրաժարվելով մասնակցել Ստամբուլի Օլիմպիադային: Ասոցիացիան կոչ է անում ՖԻԴԵ-ին շտապ քննարկել ստեղծված իրավիճակն ու որոշում կայացնել՝ հարգելով բոլորի իրավունքները, հայտնում է chess-news.ru-ն: Շախմատի Օլիմպիադան այս տարի կանցնի Ստամբուլում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |